Այս տարվա 1-ին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 10,4 %:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից:
Ամենաբարձր աճը գրանցվել է արտահանման ոլորտում․ այն նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել է 2,3 անգամ՝ կազմելով 7 մլրդ 927 մլն դոլար։
Կիսամյակային բարձր ցուցանիշներ են արձանագրել արդյունաբերությունը` 18,2 %, առևտուրը` 22,9 %, շինարարությունը` 15,7 %։ Ծառայությունների ոլորտում 4,4 % աճ է գրանցվել: