Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկակցրել աշխատակազմի մարզային ստորաբաժանումների ղեկավարների հետ։
Ինչպես Tribune.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, մասնակցել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Գյումրու և Սյունիքի (առցանց) ստորաբաժանումների ղեկավարները։
Անահիտ Մանասյանը նշել է, որ մարզերում կառույցի ակտիվ գործունեությունը չափազանց կարևոր է։ Այս համատեքստում հատուկ ընդգծվել է, որ մարզային ստորաբաժանումները պետք է ակտիվ աշխատանքներ տանեն, այդ թվում՝ իրականացնելով իրազեկման տարբեր միջոցառումներ։
Կարևորվել է նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցության ընդլայնումը։
Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են իրենց մարզերում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները։
Քննարկվել են նաև աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանն առնչվող մի շարք հարցեր: