Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այցելել է Կիրանց, հետևել Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին։
«Այս պահին աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են։ Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»,- Facebook-ում գրել է Սանոսյանը։
Ավելի վաղ «Ազատությունը» գրել էր, որ այսօրվանից Կիրանց գյուղի միջով անցնող միջպետական ճանապարհը չի գործի։