• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
28/05/2026
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյու­նե­րի ընտ­րա­կան ալի­քը․ «Փաստ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
09/07/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խու­թյու­նե­րի ընտ­րա­կան ալի­քը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականն աշխարհաքաղաքական առումով կարևոր է նաև այն տեսանկյունից, որ մեծ թվով երկրների համար ընտրական տարի է։ Տարբեր գնահատականներով, այն ընդգրկելու է աշխարհի բնակչության 40 տոկոսը։ Ընտրական գործընթացները նաև որոշակի փոփոխությունների են հանգեցնում՝ ցույց տալով նաև մարդկանց մոտեցումներում առկա փոփոխությունները։ 

Օրինակ՝ Եվրախորհրդարանի ընտրությունները ցույց տվեցին Եվրոպայում ազգայնական ու աջ ուժերի դիրքերի ամրապնդումը։ Իսկ այդ ուժերի շրջանակում որոշակի տեղ ունեն նաև աջակողմյան եվրասկեպտիկները, որոնք կարծում են, որ ԵՄ ինստիտուտները պետք է ավելի քիչ ներգրավվածություն ունենան իրենց երկրների ներքին գործերում։ Նաև հաշվի առնենք, որ տնտեսական դժվարություններով և բնակչության դժգոհություններով պայմանավորված՝ աջակողմյան ուժերի մի մասն էլ դեմ է ուկրաինական հակամարտությանը գործուն ներգրավվածությանը և Ուկրաինային մեծ ռազմական օգնության տրամադրմանը։

Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքներով էր պայմանավորված, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը նոր խորհրդարանական ընտրություններ նշանակեց։ Վաղաժամկետ ընտրությունների անցկացումը կապված է նաև այն հանգամանքի հետ, որ Մակրոնը որոշել է ամրապնդել իր դիրքերը, քանի դեռ հանրային ընկալումներում ավելի մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Մյուս կողմից էլ՝ օրերս ընտրություններ տեղի ունեցան նաև Մեծ Բրիտանիայում։ Հանրության շրջանում օրեցօր ավելանում էր դժգոհությունը Պահպանողական կուսակցության գլխավորած իշխանությունների նկատմամբ։ Դրա համար էլ արդեն նախկին վարչապետ Ռիշի Սունակը որոշեց նախատեսվածից շուտ նշանակել ընտրությունները, քանի դեռ իրենց վարկանիշը մինչև վերջ չի մաշվել։ Արդյունքում Լեյբորիստական կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ և Քիր Ստարմերը դարձավ վարչապետ։ Այնուամենայնիվ, որևէ ակնկալիք չկա, թե Մեծ Բրիտանիայում իշխանափոխության հանգամանքով պայմանավորված՝ այդ երկիրը որևէ փոփոխության է գնալու ուկրաինական հակամարտության հարցում իր մոտեցումներում։

Փոխարենը դիտարկվում է այն թեման, որ Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան կարող է ավելի մոտենալ Եվրամիությանը։ Բարեկամ Իրանում ևս օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը, որից հետո նրա՝ ադրբեջանական արմատներ ունենալու հանգամանքով պայմանավորված քննարկումներ սկսվեցին, թե տարվող քաղաքականության ինչ փոփոխություններ են հնարավոր։ Բայց Իրանի արտաքին քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում։ Ըստ այդմ, չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։ Սպասվող ընտրական գործընթացներից հետաքրքրությունը հատկապես մեծ է ԱՄՆ նախագահական ընտրությունների նկատմամբ։

Գործող նախագահ Բայդենի ու հանրապետական թեկնածու Թրամփի միջև տեղի ունեցած դեբատը որոշակի պատկերացում ստեղծեց հանրային ընկալումների մասով։ Բայդենի՝ տարիքով պայմանավորված՝ հարցերին պատասխանելու դժվարությունները դժգոհության տեղիք տվեցին ոչ միայն հանրության, այլև հենց Դեմոկրատական կուսակցության շարքերում, որտեղ էլ առաջ քաշվեց Բայդենին ավելի երիտասարդ կուսակցականով փոխարինելու հարցը։ Բայց Բայդենը մտադիր չէ զիջել ու փորձում է ցույց տալ, որ վստահ է՝ այս անգամ ևս հաղթանակ է տանելու։ Իսկ Թրամփը Հանրապետական կուսակցության ներսում կուռ աջակցություն է վայելում։ Բայց վերջինիս խոչընդոտող հանգամանք է այն, որ նրա վրա քրեական գործեր կան հարուցված։ Մեծ տարբերություններ կան Բայդենի ու Թրամփի արտաքին քաղաքական մոտեցումներում։ Բայդենը կողմնակից է արտաքին քաղաքական ավելի մեծ ներգրավվածության ու աջակցում է Ուկրաինային պատերազում հաջողության հասնելու գործում։

Պատահական չէ, որ նա իր վերջին հարցազրույցներից մեկում ընդգծում է, թե ինքն է կանգնեցրել Պուտինին։ Իսկ Թրամփն ավելի շատ կողմնակից է ԱՄՆ ներքին խնդիրների վրա կենտրոնանալուն։ Նա հանդես է գալիս Ուկրաինայում ընթացող պատերազմը կանգնեցնելու օգտին, բայց մյուս կողմից էլ՝ նախանշում է, որ իր ընտրվելու դեպքում ավելի է սեղմելու տնտեսական սահմանափակումները Չինաստանի նկատմամբ։

Բայդենի ընտրությունը նախագահի պաշտոնում մեր տարածաշրջանի համար նշանակելու է, որ Արևմուտքը շարունակելու է ջանքեր գործադրել Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության տակից դուրս հանելու ուղղությամբ։ Իսկ Թրամփի ընտրությունը կարող է նշանակել, որ Արևմուտքը թուլացնելու է իր ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, ինչի արդյունքում Հարավային Կովկասում ուժեղանալու են տեղական դերակատարների դիրքերը։ Բայց մյուս կողմից էլ՝ վերլուծություններ կան, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, քանի որ հասարակությունը խիստ բևեռացված է։ Նույնիսկ վերլուծաբաններ կան, որոնք չեն բացառում անգամ հետընտրական զարգացումները»:
 

Ավելին՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Tags: Tribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

Էջմիածնում կրակոցներով միջադեպի գործով 5 անձ է բերման ենթարկվել
Լրահոս

Էջմիածնում կրակոցներով միջադեպի գործով 5 անձ է բերման ենթարկվել

28/05/2026
Մայիսի 28-ը՝ պետականության վերածննդի և միասնության խորհրդանիշ․ Genesis Armenia-ի հայտարարությունը
Քաղաքականություն

Մայիսի 28-ը՝ պետականության վերածննդի և միասնության խորհրդանիշ․ Genesis Armenia-ի հայտարարությունը

28/05/2026
Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Մայր Աթոռում մատուցվել է Հանրապետական մաղթանք
Լրահոս

Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Մայր Աթոռում մատուցվել է Հանրապետական մաղթանք

28/05/2026
Ոչ նախկիններին ենք միանալու, ոչ էլ ներկաներին. Սիմոնյան
Քաղաքականություն

Ոչ նախկիններին ենք միանալու, ոչ էլ ներկաներին. Սիմոնյան

28/05/2026
Ցռան Վերգոյի նման կփոխի մեր Սահմանադրությունը, ի՞նչ խաղաղություն, խաղաղություն չկա
Քաղաքականություն

Ցռան Վերգոյի նման կփոխի մեր Սահմանադրությունը, ի՞նչ խաղաղություն, խաղաղություն չկա

28/05/2026
Գարեգին Վեհափառը Սարդարապատում է, նա աղոթք բարձրացրեց…
Լրահոս

Գարեգին Վեհափառը Սարդարապատում է, նա աղոթք բարձրացրեց…

28/05/2026
  • Թոփ
  • Կարևոր
  • Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

Արցախցիները մեր վզին նստել են, մեր հացն են ուտում. խորոված փարթիի մասնակից

25/04/2026
Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

Մարիամ Փաշինյանը ևս հեռացել է տանից

03/05/2026
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
Էջմիածնում կրակոցներով միջադեպի գործով 5 անձ է բերման ենթարկվել

Էջմիածնում կրակոցներով միջադեպի գործով 5 անձ է բերման ենթարկվել

28/05/2026
Մայիսի 28-ը՝ պետականության վերածննդի և միասնության խորհրդանիշ․ Genesis Armenia-ի հայտարարությունը

Մայիսի 28-ը՝ պետականության վերածննդի և միասնության խորհրդանիշ․ Genesis Armenia-ի հայտարարությունը

28/05/2026
Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Մայր Աթոռում մատուցվել է Հանրապետական մաղթանք

Գարեգին Երկրորդի հանդիսապետությամբ Մայր Աթոռում մատուցվել է Հանրապետական մաղթանք

28/05/2026
Ոչ նախկիններին ենք միանալու, ոչ էլ ներկաներին. Սիմոնյան

Ոչ նախկիններին ենք միանալու, ոչ էլ ներկաներին. Սիմոնյան

28/05/2026
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2026 Կայքը ♡ Risqué Team.