Հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Մովսես Հարությունյանը:
«Ալեն Սիմոնյանը չի մեկնի Սանկտ Պետերբուրգ՝ պայմանավորված ԱԺ արտահերթ նիստերով: ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը»,- ասաց նա։