WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել, գրում է Associated Press-ը՝ նշելով, որ թեև Ասանժն իրեն մեղավոր է ճանաչել, այնուամենայնիվ նա ազատ է արձակվել Սայպան կղզու ամերիկյան դատարանի դահլիճից:
«Ասանժն ընդունել է մեղքը ամերիկյան ռազմական գաղտնիքների հրապարակման միակ քրեական մեղադրանքով»,- նշում է պարբերականը և մանրամասնում, որ դատարանը հաշվի է առել նրա պատժի կրման ժամանակը և որոշել է, որ հետագա ազատազրկում չի պահանջվում:
Հիշեցնենք, որ Ասանժի դեմ քրեական գործ է հարուցվել 18 մեղադրանք, որից մեկը՝ լրտեսության մասին օրենքը խախտելու համար:
WikiLeaks-ի գործունեությունը կշարունակվի, սակայն դատարանը պարտավորեցրել է վերացնել փաստաթղթերը։ Այսինքն՝ Ասանժը պարտավոր է WikiLeaks-ին հանձնարարել ոչնչացնել ամերիկյան գաղտնի փաստաթղթերը: Նրա փաստաբանն հայտարարել է, որ դատարանը ճանաչել է՝ Ասանժը չի վնասել իր հրապարակումներով, դրանք բացառապես նորություններ են:
«Դրանք կարևոր տեղեկություններ են բացահայտել, որը կոչվում է լրագրություն: Կասկած չունեմ, որ պարոն Ասանժը նախկինի պես կպաշտպանի ազատության և թափանցիկության գաղափարները։ Չի կարելի խլացնել այդ ձայնը»,- նշել է փաստաբանը։
Ըստ լրատվականի՝ Ասանժը լքել է դատարանի դահլիճը ծափահարությունների ներքո, որից հետո մեկնել է Կանբերա: Նրան հանձնարարվել է փոխհատուցել 520 հազար դոլար՝ Լոնդոնից Ավստրալիա չարտերի համար: