Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան:
Այնտեղ իրականցվել են թանգարանային շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ:
Այդ նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ:
Ընթացքի մեջ են նաև «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները: