«Հավաքական Արևմուտք»-ի երկրները մոտ 20000 պատժամիջոց են սահմանել Ռուսաստանի տնտեսության դեմ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում կլոր սեղանի ժամանակ։
«Ռուսաստանի նկատմամբ արդեն կիրառվել է մոտ 20 000 տարբեր սահմանափակող պատժամիջոց։ Ըստ էության, պատժամիջոցներ դրանք անվանել չի կարելի, քանի որ պատժամիջոցները լեգիտիմ միջոց են, որը սահմանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, իսկ դրանք միակողմանի սահմանափակող միջոցներ են» – ասել է դիվանագետը։