Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևմուտքում կան երկրներ, որոնք երրորդ համաշխարհային պատերազմի համար ճանապարհ են հարթում, մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոսում է խաղաղության մասին։
«Ակնհայտ է, որ զենք վաճառողներին փող է պետք։ Իսկ զենք վաճառողների շուկան Արևմուտքն է»,- ասել է նա լրագրողներին ինքնաթիռում՝ ՇՀԿ գագաթնաժողովից Աստանայից վերադառնալիս: Թուրքիան, ասել է նա, հույս ունի ուկրաինական հակամարտության շուտափույթ լուծման՝ թույլ չտալով դրան վերածվել համաշխարհայինի: Նա լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է ուկրաինական հակամարտությունը լուծելու համար Անկարայի միջնորդության թեման։
«Մենք բանակցություններ ենք վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և…Վլադիմիր Զելենսկու հետ հակամարտության առաջին օրվանից։ Այս բանակցությունների ընթացքում մենք հնարավորություն ունեցանք քննարկելու հարցեր այն մասին, թե «ուր կարող է գնալ մեր միջնորդությունը, որքանո՞վ կարող է այն արդյունավետ լինել»։ Ըստ էության, մենք կրկին քննարկել ենք միջնորդության հարցը Ռուսաստանի նախագահ պարոն Պուտինի հետ իմ հանդիպման ժամանակ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան ակնկալում է ապագայում դառնալ ՇՀԿ-ի մշտական անդամ, սակայն դա կարող է ժամանակ պահանջել։ Նա ցանկանում է շարունակել զարգացնել հարաբերությունները ՇՀԿ շրջանակներում Ռուսաստանի և Չինաստանի հետ։