Երեկ փորձ արվեց իրականացնել երկրորդ նոյեմբերի 9-ը։ Այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Եթե մեր ոստիկանները, ուժային կառույցի ծառայողները Երևանից հեռու կյանքի ու մահվան կռիվ էին տալիս մեր անկախության ու ինքնիշխանության համար ու չկարողացան կանխել պետական ինստիտուտների վրա հարձակումները, ապա այսօր նրանք այստեղ են ու ամեն օր ինքնիշխանությունը պաշտպանում են ներքին թշնամիներից։ Սրա համար շնորհակալություն եմ հայտնում պետական ու հասարակական կարգի պահապաններին։
Հիմա փորձում են Կաթողիկոս-Քոչարյան տանդեմի ղեկավարությամբ եկեղեցին և կրոնը պղծող իբր հոգևորականներով նույնն անել Հայաստանի հետ, դրա համար հանդիպում էինք ԼՂ նախկին իշխանությունների հետ՝ փորձի փոխանակում անում, թե ինչպես լուծարեն ՀՀ-ն: Բա երեկվա մարտակոչերը, գոռում էին՝ առա՛ջ, առա՛ջ, քիչ էր մնում ձիերով ու հարբած փղերով գային: Էն Բագրատն էլ, վազում է ոստիկանների վրա՝ քաշքշում հոգևորականի սքեմով, չնայած ասում են, որ սառեցնելուց հետո դա արդեն սքեմ չի: Ու նենցա վազում ոստիկանների վրա, իրեն դրել է Բեթմենի տեղը, Բագրատ, նայի շատ չոգևորվես բարձր տեղից ընկնես»,- ասաց նա։
Հովհաննիսյանը նշեց, որ 2021թ-ին հայ ժողովրդից ստացել են քաղաքական մանդատ։
«Ամեն անգամ, երբ փորձ անեք ոտնձգել Հայաստանի պետականության դեմ, պողպատե մանդատը իջնելու է ձեր գլխին, ուժեղ ու ավելի ուժեղ»,- ասաց պատգամավորը։