Այս պահին Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ գտնվում է Եռաբլուրում: Սրբազանն աղոթք հնչեցրեց Արցախյան ազատամարտի հիմնադիրներից մեկի՝ Իգոր Մուրադյանի շիրիմի մոտ, ում մահվան 6-րդ տարելիցն է այսօր:
«Այսօր Եռաբլուրում մենք ամոթով ու ներքին մեծ ցավով ենք կանգնած, բայց դա չի նվազեցնում մեր հերոսների սխրանքը, նրանց հաղթանակի տեսիլքը, որը փոխանցվում է մեզ այնքանով, որքանով կամք և հավատք ունենք այն իրագործելու»,- ասաց Բագրատ Սրբազանը: