Բաքուն արհեստական խոչընդոտներ է ստեղծում խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք շատ կարևորում ենք այս սահմանազատման գործընթացի այս սկզբունքներով շարունակականությունը, որին զուգահեռ կա խաղաղության կամ հարաբերությունների հաստատման պայմանագիրը: Մենք մեկ ամսվա ընթացքում կարող ենք արագ, ինտենսիվ աշխատելով ամբողջացնել խաղաղության պայմանագիրը և ստորագրել Ադրբեջանի հետ այս շատ կարևոր փաստաթուղթը»,- ասել է Արարատ Միրզոյանը և հավելել, որ Բաքուն նոր և արհեստական խոչընդոտներ է ստեղծում գործընթացը երկարաձգելու համար:
«Մենք շարունակում ենք հավատալ, որ իսկապես կա պատմական հնարավորություն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղաղություն հաստատելու»,- եզրափակել է նա: