Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո պարոն վարչապետ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմանունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։
Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենքշարունակել աշխատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնման ևխորացման ուղղությամբ։
Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։
Կրկին շնորհավորելով Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության և բարեկեցության»։