Մամուլում այսօր տեղեկատվություն է տարածվել, թե հուլիսի 2-ին նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում Մարգարայում:
ՀՀ ԱԳՆ-ն այս թեմայի վերաբերյալ մեկնաբանությամբ է հանդես եկել։
«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո հանրությունը պատշաճ ժամկետում կիրազեկվի»,- ասվում է հաղորդագրությունում։