Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին լինել մոտիկ այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի, «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կներեք, եթե ես մտածեի, որ Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, ես այդպիսի հայտարարություն չէի անի, կամ եթե ես այդպիսի հայտարարություն անեի այն պայմաններում, որ Հայաստանի ժողովուրդը չի աջակցում այդ գաղափարին, ես Հայաստանի վարչապետ չէի լինի առնվազն այդ հայտարարությունից հետո»,- ասաց նա։
Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անելուն՝ Փաշինյանը նշեց՝ «անել հանրաքվե, որպեսզի պարզել ժողովրդի կարծիքը… կներեք, ես, որպես պաշտոնյա, որն իրավասու է ներկայացնել Հայաստանի ժողովրդին, գիտեմ ՀՀ ժողովրդի կարծիքը»։
«Հիմա հանրաքվե անե՞լ, թե՞ չանել, ինչումն է պրոբլեմը։ Եթե այսօր մենք անում ենք հանրաքվե, մենք պետք է անենք քարոզարշավ, երբ մենք գնանք քարոզարշավի, քաղաքացինեը տալու են հարցեր՝ ի՞նչ, ե՞րբ, ի՞նչ քայլերով, ԵՄ-ն ուզո՞ւմ է, թե՞ չի ուզում, ԵՄ-ն պատրա՞ստ է։ Ես այս հարցերի պատասխաններն այսօր չեմ կարող տալ, որովհետև այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, մենք դրանք պետք է գնահատանեք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավոր ամենաբարձր ձևով հայտարարել է ԵՄ-ի հետ մերձենալու քաղաքական կամքի մասին։