Ռուսական News Media հրատարակչության գործադիր տնօրեն Արամ Գաբրելյանովը հայտնվել է ԵՄ նոր պատժամիջոցների տակ։ Այս մասին ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում:
ՌԻԱ Նովոստի-ն գրում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը պաշտոնապես հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից և արդեն ուժի մեջ է մտել։ Նոր փաթեթն ընդլայնել է անձնական սահմանափակումները, որոնք տարածվում են 116 անհատի և կազմակերպության վրա:
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել նաև ռուս կատարողներ Shaman-ի (իսկական անունը Յարոսլավ Դրոնով) և Պոլինա Գագարինայի դեմ։
Նշվում է, որ հայտնիների նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են ՌԴ իշխանությունների քարոզչական արշավներին մասնակցելու պատճառաբանությամբ: