Այստեղ մենք իմացանք, որ Հայաստանը դժվարին հարևանության մեջ է գտնվում. Մարտահրավերներ կան բոլոր ուղղություններով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի ԱԺ-ում իր գլխավորած երկկուսակցական պատվիրակության և հայ գործընկերների հանդիպումից հետո համատեղ ասուլիսում նշեց ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերը:
«ԱՄՆ-ում Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը և Հյուսիսային Կորենա ագրեսիվ մոտեցում ունեն աշխարհի այն հատվածի նկատմամբ, որոնք փորձում են ազատ շնչել և ներկայացուցչական ժողովրդավարության մաս կազմել: Այդ երկրներից երկուսն այստեղ շատ մոտ են: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն այս տարածաշրջանում մեծ ներգրավածություն ունի, Իրանն անմիջական հարևանությամբ է գտնվում: Երևի նրանք չէին ցանկանա տեսնել ազատություն, ժողովրդավարություն, առաջընթաց այդ ուղղությամբ, որոնք ունեցել են մեր հայ բարեկամները»,- ասաց նա: