Նիկոլ Փաշինյանը Սևակ Միքայելյանին նշանակել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Նա կփոխարինի Ռաֆայել Գևորգյանին:
Համապատասխան որոշումն արդեն ստորագրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սևակ Միքայելյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- հայտնում են կառավարությունից:
Նշենք, որ Սևակ Միքայելյանը տնտեսագիտության թեկնածու է։ Նա դասավանդում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Շուրջ 15 տարվա աշխատանքային փորձ ունի տնտեսագիտության ոլորտում։