Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը և կառավարությունը հրաժարական են տվել, մինչև նոր կառավարության գործունեության սկսվելը նա կշարունակի կատարել պարտականությունները, տեղեկացրել է ERR հեռուստաընկերության ինտերնետ-պորտալը։
«Կալասը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Ալար Կարիսին… Կառավարությունը… հավաքվել է արտահերթ նիստի, որտեղ վարչապետը և ամբողջ կառավարությունը հրաժարական են տվել»,- նշվել է պորտալի հաղորդագրությունում։
Մինչև նոր կառավարության պաշտոնի ստանձնումը Կալասը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները։
Կալասը պաշտոնը թողնում է այն բանի հետ կապված, որ հունիսի 28-ին Բրյուսելի գագաթաժողովում Եվրամիության երկրների ղեկավարները նրա թեկնածությունը հաստատել են ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցչի պաշտոնում։