Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և ԼՂ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը մատնանշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, սակայն, ըստ նրա, եթե դրանք զգալի լինեին, ապա Իսրայելը «չէր անի Պաղեստինի հետ այն, ինչ արել է»:
«Մենք պետք է ուժեղ լինենք: Ինչպես մենք մտանք ԼՂ, ինչպես մտանք Լիբիա, այդպես էլ կվարվենք նրանց հետ (Իսրայելի-խմբ.): Չկա այնպիսի բան, որը մենք չենք կարող անել»,- ընդգծել է Էրդողանը: