Վերջին օրերին տեղի ունեցած թուրք-սիրիական լարվածության ֆոնին բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը զրուցել է սիրիական ընդդիմադիր աղբյուրներից մեկի և տեղացիների հետ։ Ըստ պարբերականի՝ Թուրքիան փակել է հիմնական անցակետը Սիրիայի հյուսիս-արևմուտքում։
Նշվում է նաև, որ բախումներ են տեղի ունեցել Սիրիայի սահմանամերձ Աֆրին քաղաքում, և առնվազն չորս մարդ է զոհվել զինված ցուցարարների և թուրք զինվորների միջև բախումների հետևանքով։
Հիշեցնենք, որ Կայսերիում իրավապահները բերման են ենթարկել սիրիացի տղամարդու, ով կասկածվում է անչափահաս երեխայի նկատմամբ ենթադրաբար սեռական ոտնձգություն կատարելու մեջ, ինչից հետո թուրքերը հարձակվել են սիրիացիների և վերջիններիս ունեցվածքի ու ավտոմեքենաների վրա։