Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է կրկնել Սադամ Հուսեյնի ճակատագիրը, որը ղեկավարել է Իրաքը 1979-2003 թվականներին, իսկ 2006 թվականին մահապատժի է ենթարկվել։ Նախարարն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Թուրքիայի ղեկավարի հայտարարություններին, ով ընդունել է իր երկրի՝ Իսրայել ներխուժելու հնարավորությունը։
Հիշեցնենք, Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և ԼՂ:
«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա, եկեք միայն հիշեցնենք, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց», – գրել է Կացը X սոցիալական ցանցում: