Իրանն անհերքելի իրավունք ունի համարժեք պատասխանելու Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը, հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է Իսրայելի ռեժիմի ագրեսիվ գործողությունը՝ Իսմայիլ Հանիյեի սպանությունը՝ ընդգծելով իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությանը համարժեք պատասխանելու իր անհերքելի իրավունքը և ակնկալելով, որ մյուս երկրները, միջազգային կազմակերպությունները լուրջ և արդյունավետ քաղաքական, իրավական քայլեր, պատժիչ միջոցներ կձեռնարկեն՝ Իսրայելի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- նշված է Իրանի ԱԳՆ հայտարարությունում։