Իրաքի արտաքին գործերի նախարարությունը «խստագույնս» դատապարտել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը՝ Իսրայելի գործողությունները համարելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում և սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:
Այս մասին նշված է երկրի ԱԳՆ-ի տելեգրամյան ալիքի տարածած հաղորդագրության մեջ։