Այսօր Բրյուսելում եվրոպական խորհուրդը հաստատեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկը, Բրյուսելից փոխանցել են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։
«Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։