Կառավարությունը կփոխհատուցի Լոռիում ու Տավուշում ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը. կփոխհատուցվի բնակարանի կամ տան կորուստը։ Քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։
Նշենք, որ ջրհեղեղից տուժել է 9 համայնք՝ 39 բնակավայրով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանին կտրվի 1 միլիոն 200 հազար դրամ, երկրորդ գոտում՝ 800 հազար դրամ։
Պարտադիր պայման է, որ այդ գումարի 60 %-ը անկանխիկ եղանակով ծախսվի։
Բացի այս, զոհված անձանց ընտանիքներին կտրվի 1 միլիոն դրամի չափով աջակցություն։