ԿԺԴՀ-ի աղբով օդապարիկներից մեկը վայրէջք է կատարել Սեուլի կենտրոնի համալիրի տարածքում, որտեղ տեղակայված են Կորեայի Հանրապետության նախագահի աշխատակազմը և պաշտպանության նախարարությունը։ Դրա մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
«Ընկած բեկորները հայտնաբերվել են Յոնսանի շրջանի կառավարական համալիրի տարածքում՝ Հյուսիսային Կորեայից արձակված աղբատար օդապարիկների առնչությամբ իրավիճակի մշտադիտարկման ժամանակ, որն իրականացվել է Կորեայի Հանրապետության զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի հետ համատեղ»,- հայտարարել է նախագահի պաշտպանության համար պատասխանատու ծառայությունը։
Իշխանությունները հավելել են, որ NBC-ի պաշտպանության մասնագետներն ընկած առարկաների մեջ վտանգավոր կամ թունավոր նյութեր չեն հայտնաբերել։ Yonhap-ը նշում է, որ հարավկորեացի զինվորականներն օդապարիկները չեն գնդակոծում, այլ ավելի շուտ հավաքում են դրանք վայրէջքից հետո՝ պոտենցիալ վտանգավոր բեկորների տարածումն օդում կանխելու համար: