Ամենավատ բանն, ինչը կարող էր կատարվել Հայաստանի հետ, արդեն կատարվում է, Հայաստանը դարձել է երկրորդ Լիբանան։ Այս մասին իր ֆեյսբուքայն էջում գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.
«Բոլոր գլխավոր հակամարտող գերտերությունները ռազմական, հետախուզական, փափուկ եւ կոշտ ազդեցությամբ ներկա են։ Հայաստանը դարձել է աշխարհաքաղաքական բարդակ ու հակամարտությունների թատերաբեմ։
Մնում է տարբեր ոչ ֆորմալ զինված խմբավորումներ ստեղծվեն ու միմյանց դեմ ուղիղ իմաստով ռազմական գործողություններ սկսեն։
Մեծագույն «տաղանդ» է պետք ունենալ միատարր երկիրը նման վիճակի հասցնելու համար»,- եզրափակել է քաղաքագետը։