Հայաստանի, ինչպես ցանկացած այլ երկրի մեդիա ռեսուրսների վրա արևմտյան ազդեցության աճը ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը` մեկնաբանելով այն փաստը, որ հուլիսի 29-ին «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակից Արմեն Քոլոյանը, ով Հայաստանում չի ապրել վերջին 28 տարիներին, ընտրվել է Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում։
«Ամերիկան ու ԵՄ-ն նպատակ ունեն ամենուր հասարակական կարծիքը շրջել Ռուսաստանի դեմ։ Նրանք նաև ցանկանում են նսեմացնել ռուս-հայկական դարավոր բարեկամության և այն օգնության կարևորությունը, որը Մոսկվան ցուցաբերել և տրամադրում է եղբայրական Հայաստանին»,- ասել է նա։
Նա հիշեցրել է, որ Մոսկվան ստեղծել է զանգվածային հաղորդակցության ոլորտում Երևանի հետ փոխգործակցության մեխանիզմներ։
«Մասնավորապես, գործում է մասնագիտացված միջկառավարական համաձայնագիր, կապեր են հաստատվում լրագրողների միջև։ Երևանում անցկացվել է ռուս-հայկական մեդիա ֆորում։ Հուսով ենք, որ կշարունակենք մեր գործընկերների հետ զուտ պրոֆեսիոնալ կերպով լուծել ապագայում ի հայտ եկած խնդիրները»,- եզրափակել է Նաստասինը: