• 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
03/06/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Քաղաքականություն

«Հայկական կողմը որևէ մակարդակով չպետք է մասնակցի COP-29-ին. պետք է Բաքվում պահվող հայ գերիների ազատման պահանջ դրվի». Նազելի Վարդանյան

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
30/07/2024
/ Քաղաքականություն, Լրահոս, Գլխավոր նորություններ, Տարածաշրջան
0
«Հայկական կողմը որևէ մակարդակով չպետք է մասնակցի COP-29-ին. պետք է Բաքվում պահվող հայ գերիների ազատման պահանջ դրվի». Նազելի Վարդանյան

Օրերս Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն բաց նամակ էր հղել հայերին, որտեղ անդրադարձել էր COP-29-ին՝ կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի 29-րդ համաժողովին և համայն հայության անելիքներին։ Նա հայությանը կոչ էր արել մինչև նոյեմբեր նախաձեռնել մեդիաարշավ, որպեսզի Ադրբեջանը համաժողովին որևէ պահանջ չներկայացնի Հայաստանին, իսկ հայկական կողմին հաջողվի գերությունից ազատել Բաքվում բռնի պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Մանրամասնելով, Օկամպոն ասել էր, որ չպետք է թույլ տրվի, որպեսզի COP-29-ը Բաքվում տեղի ունենա հայ պատանդների առկայության պայմաններում՝ ընդգծելով, որ մինչև նոյեմբեր հայ ազգը պետք է համախմբվի ու մեդիաարշավ սկսի։

168.am-ի հետ զրույցում  փաստաբան, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանն ասել է, որ Բաքվից գերիներին վերադարձնելու համար, գոնե պետք է տեղի ունենա Օկամպոյի առաջարկած մեդիաարշավը։

«ՀՀ բնապահպանական կազմակերպություններով միջազգային մի շարք կազմակերպությունների արդեն նամակներ ենք ուղարկել, մոտ երկու ամիս առաջ։ Մենք ներկայացրել ենք, թե Ադրբեջանն ինչ երկիր է, որ այդ երկիրն ագրեսոր է, այնտեղ կան հայ գերիներ, որոնք անօրինական մինչև օրս պահվում են։ Ներկայացրել ենք, որ Ադրբեջանը բնությունն աղտոտող երկիր է, նավթի ու գազի արդյունքում աղտոտում են և հսկայական ազդեցություն ունեն կլիմայի փոփոխության վրա, չեն պահպանում բնապահպանական որևէ նորմ։ Ադրբեջանը դեմոկրատական երկիր չէ, և այնտեղ անցկացնել COP-29-ը՝ անթույլատրելի է։ Կոչ ենք արել, որպեսզի բոյկոտեն համաժողովը և գոնե բարձր մակարդակով այնտեղ մասնակցություն չապահովեն։Նաև իրենց պահանջները դնեն, որպեսզի գերիներն ազատվեն՝ պահանջելով, որպեսզի որոշակի փոփոխություններ արվեն այդ երկրում՝ թե՛ բնապահպանական, թե՛ քաղաքական առումով»,- նշել է Նազելի Վարդանյանը։

Ըստ նրա, միջազգային կազմակերպություններին ուղղված նամակների վերաբերյալ արդեն եղել են արձագանքներ, նույնիսկ ելույթներ են եղել։ Մարդու իրավունքների առումով արձանագրել են խախտումներ։ Ուստի արդեն շատերն են խոսում, որ համաժողովը պետք է բոյկոտել, նույնիսկ պետական մակարդակով։

«Վերջերս Միացյալ Նահանգների պաշտոնյաներից լսեցի, որ ասում էին՝ եթե Ադրբեջանը չփոխի իր գործելաոճը, ապա COP-29-ը չպետք է Բաքվում տեղի ունենա։ Որքան Ադրբեջանն է այդ համաժողովն իր ձեռքին գործիք դարձրել, այնքան էլ միջազգային հանրությունը՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու առումով։ Մենք զիջեցինք մեր դիրքերը՝ լինելու COP-29-ը հյուրընկալող երկիր, հիմա գոնե կարող ենք այս վիճակն օգտագործել հօգուտ մեզ, գոնե գերիներին ազատելու հարցում։ Եթե ՀՀ կառավարությունը չի կարող ուղիղ այդ ճնշումները գործադրել, թող անի այնպես, ինչպես մենք ենք արել՝ բարեկամ երկրների, դիվանագիտական խողովակներով հասնեն նրան, որպեսզի պահանջներ դնեն։ Կամ ովքեր ելույթ ունենան, հօգուտ մեզ ունենան, այնտեղ մեզանից մեկը ելույթ ունենա, գուցե վերջինիս կալանավորեն, իսկ այլ երկրների ներկայացուցիչներ կարող են ի պաշտպանություն Հայաստանի ելույթ ունենալ։ Շատերը չգիտեն, թե ինչ է իրականում տեղի ունեցել, որ նախորդ տարվա սեպտեմբերին Արցախից 120 հազար բռնի տեղահանված մարդ կա։ Եթե այս ամենը չի ներկայացվում, ապա որևէ մեկին թող չթվա, որ աշխարհը միայն մեզանով պետք է զբաղվի»,- ասել է Ն. Վարդանյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ տարբեր միջազգային կառույցներին նամակներ ուղարկելուց զատ, այսօր էլ իրենց բոլոր ելույթներում խոսում են դրա մասին, կոչ անում՝ բարձր մակարդակով չմասնակցել համաժողովին։ Մինչդեռ կան  իշխանական պատգամավորներ, որոնք կողմ են, որ Հայաստանը  մասնակցի COP-29 համաժողովին, ինչն անթույլատրելի է։

«Ադրբեջանը հայկական կողմին համաժողովին մասնակցելու հրավեր է ուղարկել, քանի որ հիմա էլ ուզում են իրենց դաշտ տանել։ Առաջին խոսքը կտան Հայաստանին, ասելով, որ այբբենական կարգով առաջինը Հայաստանն է։ Հայաստանն էլ ստիպված պետք է լինի շնորհակալություն հայտնել, լավ խոսքեր ասել, որովհետև գնում ենք խաղաղության, այլ բան ասել չենք կարող։ Իսկ արդեն դրանից հետո իրենք կսկսեն մեզ քննադատել, ագրեսոր անվանել, բնությանը վնասողներ և այլն, այն ամենով, ինչով իրենք մտել են միջազգային արբիտրաժ։ Մենք այստեղ նույնիսկ պատասխանելու հնարավորություն չենք ունենա, քանի որ թշնամու երկրում շատ բաներ ասելու հնարավորություն չի լինելու։ Դրա համար գնալ այնտեղ ու լսել այն լուտանքներն ու մեղադրանքները, կարծում եմ՝ որևէ մեկին հաճելի չի լինի, նաև մեր երկրին արժանապատվություն չի բերելու։ Այդ պատճառով հայկական կողմը որևէ մակարդակով այդ համաժողովին չպետք է մասնակցի»,- շեշտել է զրուցակիցը։

Միաժամանակ Նազելի Վարդանյանն ընդգծեց, որ ՀՀ-ում բոլոր մակարդակներում՝ պետականից՝ մինչև լրագրողական ու հասարակական կազմակերպություններ, պետք է դնեն Հայաստանի պահանջը, գոնե գերիներին վերադարձնելու համար։ Քանի որ COP-29-ը հաջողվեց անցկացնել Բաքվում, որովհետև ադրբեջանական կողմն ասաց, որ հայ գերիներ կփոխանցի հայկական կողմին, եթե Հայաստանը հանի իր թեկնածությունը, որի շանսերն ավելի մեծ էր համաժողովն անցկացնելու առումով։

«Ադրբեջանը նույնիսկ իր խոստացած թվով գերիներ չվերադարձրեց այդ ամենից հետո։ Ուզում եմ ասել, որ նույնիսկ այս պայմանավորվածության մեջ իրենք կրկին ազնիվ չեն եղել, էլ չեմ ասում, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ բոլոր գերիները պետք է փոխանակվեին բոլորի դիմաց։ Հայկական կողմը վերադարձրեց բոլոր գերիներին, սակայն դիմացը ստացավ քիչ թվով հայ գերիներ։ Հիմա համաժողովին հայկական կողմից ինչ մակարդակով էլ մասնակցեն, շատ ակտիվ լինելու ու պատասխանելու հնարավորություններ քիչ է լինելու։ Լինելու է այն քավության նոխազը, որին ուղղված են լինելու բոլոր մեղադրանքները, և դա ոչ թե այդ անձն է լինելու, այլ մեր երկիրը»,- նշել է նա:

Նազելի Վարդանյանը նաև հիշեցրել է, որ 30 տարի շարունակ Ադրբեջանը միջազգային բոլոր ֆորումներում՝ անկախ քննարկվող թեմայից, բարձրացնում էր Արցախի հարցը, որոնց պատասխան էր տրվում միայն ֆորումներին ներկա հայ բնապահպանների մակարդակով։ Հիմա էլ Հայաստանի հանդեպ պահանջներ ներկայացնելու  նոր հնարավորություն կա, հատկապես, որ արբիտրաժային դատարանում Հայաստանի դեմ ուղղված մի քանի գործեր են ներկայացրել։

Tags: նիկոլ փաշինյանTribune.amԱլիև
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Պետք է գտնվեն հասկացող նվիրյալներ, որոնք թույլ չեն տա հավաքական ժողովրդին մոռացության տալ իր գործած մեղքերը և ամենը բարդել մութ ուժերի, ռուսների, մասոնների կամ գլոբալիստների վրա». Մ. Հակոբյան
Քաղաքականություն

«Հարցադրումը պետք է շատ կոնկրետ դրվի՝ ընդդիմությունը հայրենիքի փրկության համար է պայքարու՞մ, թե՞ ավերակների վրա իշխանություն ունենալու»․ Միհրան Հակոբյան

03/06/2025
«Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա». Հովհաննես Շամրիկյան
Հասարակություն

«Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա». Հովհաննես Շամրիկյան

03/06/2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ազատվել է պաշտոնից
Քաղաքականություն

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

03/06/2025
ՀՀ-ին է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի շուրջ 644 հազար դոլար արժեքով հողամասը
Իրավունք

Դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի՞. «Փաստ»

03/06/2025
Սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակն ու գնաճի բացվող երախը. «Փաստ»
Լրահոս

Սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակն ու գնաճի բացվող երախը. «Փաստ»

03/06/2025
Կմասնակցի՞ Փաշինյանը Մայր Տաճարի վերաօծմանը. «Ժողովուրդ»
Քաղաքականություն

Ի՞նչը չեն կարողանում «մարսել» ու հանդուրժել Հայաստանի օրվա իշխանությունները. «Փաստ»

03/06/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Թարմ
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Պետք է գտնվեն հասկացող նվիրյալներ, որոնք թույլ չեն տա հավաքական ժողովրդին մոռացության տալ իր գործած մեղքերը և ամենը բարդել մութ ուժերի, ռուսների, մասոնների կամ գլոբալիստների վրա». Մ. Հակոբյան

«Հարցադրումը պետք է շատ կոնկրետ դրվի՝ ընդդիմությունը հայրենիքի փրկության համար է պայքարու՞մ, թե՞ ավերակների վրա իշխանություն ունենալու»․ Միհրան Հակոբյան

03/06/2025
«Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա». Հովհաննես Շամրիկյան

«Այս հանդիպումը ինձ համար վերահաստատեց մի բան՝ ազգակործան պատուհասը պետք է հեռանա». Հովհաննես Շամրիկյան

03/06/2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանն ազատվել է պաշտոնից

Արամ Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

03/06/2025
ՀՀ-ին է վերադարձվելու Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի շուրջ 644 հազար դոլար արժեքով հողամասը

Դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի՞. «Փաստ»

03/06/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In