ՀԱՊԿ-ում ու, առհասարակ, ՀՀ անվտանգային ճարտարապետության մեջ առկա են բազմաթիվ խնդիրներ, սակայն այդ խնդիրներն հնարավոր է լուծել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Բայց այդ, խնդիրներն անհրաժեշտ է լուծել, այլ ոչ թե, չունենալով որևէ երաշխիք՝ հարաբերությունները խզել ու Հայաստանը թողնել միայնակ, որովհետև, եթե իրենց հաշվարկը որևէ այլ ռազմական կամ ռազմաքաղաքական ճարտարապետությունն է կամ դաշինքը: Ուզում եմ հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի՝ Հայաստանին ամենամոտ ռազմական զորամիրավորումը գտնվում է Թուրքիայում, իսկ Ադրբեջանն այն երկիրը չէ, որի ագրեսիան կարելի է կասեցնել հայտարարություններով»,- ասաց նա։
Մամիջամյանի խոսքով՝ ցավոք, Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու համար, որպես կանոն, անհրաժեշտ է լինում տեղում ուժային ներկայացվածությունը։