Հնդկաստանում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի, ավելի քան 60 մարդ վիրավորվել է։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, Արևմտյան Բենգալիա նահանգում, որտեղ իրար են բախվել բեռնատար և մարդատար վագոնները: Նշվում է, որ բախումից հետո մարդատար գնացքի առնվազն երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բազմաթիվ խմբեր։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։