Միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները բնականոն հունով են ընթանում: Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Ինչ վերաբերում է նոր շարժակազմին՝ ժամանակացույցով դրանք սպասվում են հոկտեմբերի վերջ, նոյեմբերի սկիզբ, բայց մենք աշխատում ենք մատակարարների հետ, որպեսզի ավելի շուտ ունենանք»,-ասաց նա։
Արձագանքելով՝ Տիգրան Ավինյանն ասաց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գիծ են մտնում։
«Եթե միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետ երկարացնելու խնդիր կա, պետք է ներկայացնեք ավագանու նիստի քննարկմանը, որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,-ասաց Ավինյանը։
Սուրեն Գրիգորյանն համաձայնեց՝ նշելով, որ արդեն իսկ ներկայացված է։