Ռուսաստանը պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։
«Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասով և պատրաստ է նպաստել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ռուսական կողմը համոզված է, որ արտաքին ուժերի միջամտությունը տարածաշրջանային գործերին անընդունելի է, և բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել հենց մեր տարածաշրջանի պետությունների կողմից»,- նշել է դեսպանը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի հինգերորդ նիստում։