Շարունակվում է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Ֆրանսիա, որի շրջանակում պաշտպանության նախարարը հունիսի 18-ին շարունակել է շրջայցը EUROSATORY միջազգային ցուցահանդեսի տաղավարներում:
ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ Պապիկյանը հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և ստորագրվել են նոր պայմանագրեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: