Բագրատ Սրբազանը Վայքում է։
«Մեր երկիրը Կառավարություն չունի, ասելիք չունի ո՛չ միջազգային ասպարեզում, ո՛չ էլ ներքին կյանքում, ամբողջն իմիտացիա է։ Հատուկ հրահանգ են տվել, որ մարզերում մեծ ծավալի խրախճանքներ կազմակերպեն, որպեսզի մարդկանց բթացնեն, ուրախության պատրանք ցույց տան։ Հաջորդ օրն այդ մարդիկ նորից առընչվելու են նույն աղետի հետ, որի մեջ ապրում ենք, թե՛ աղքատության, թե՛ հայրենահանձնման իմաստով»,- ասել է նա