• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
26/10/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս Հասարակություն

Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
19/07/2024
/ Հասարակություն, Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ

Ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգ․ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի, «Պետական նպաստների մասին» օրենքում ու հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթներն արժանացել են Կառավարության հավանությանը։ 

Ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կստեղծի՝

նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը,

առավել հասցեական դարձնել սոցիալական աջակցության ծրագրերը,

խրախուսել անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը՝ սոցիալական աջակցության ծառայությունները կարիքին համաչափ տրամադրելու սկզբունքի վրա հիմնվելով։

Այսպիսով,

«ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքները, որոնց մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից: Վերջինս յուրաքանչյուր տարի կսահմանի Կառավարությունը՝ հաշվի առնելով 1 չափահաս անձի համար հաշվարկված Նվազագույն պարենային զամբյուղի չափը, այսինքն՝ ծայրահեղ աղքատության շեմը։

 անձին չի նշանակվի անապահովության նպաստ, եթե վերջինս աշխատունակ է և չի ներկայացնում դիմում, որպեսզի ՄՍԾ կողմից հաշվառվի որպես աշխատանք փնտրող։ Ավելին, կներդրվի նոր ինստիտուտ, որի համաձայն՝ ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող անդամներին կվերագրվի եկամուտ՝ Կառավարության նախատեսած դեպքերում, չափով ու ժամկետներում։

նպաստի մերժման համար հիմք կլինեն նաև հանրապետական միջինից բարձր տնտեսական արժեքով անշարժ և շարժական գույք ունենալը, այլ ակտիվների առկայությունը կամ դրանց մասին վկայող այլ ցուցիչների առկայությունը, միջին սպառողներից բարձր էլեկտրաէներգիայի կամ գազի սպառման ցուցիչները և այլն։

Սահմանվում են նաև անապահովության նպաստի դադարեցման հիմքերը՝ ըստ ընտանիքի անդամի պարտադիր կրթությունից դուրս մնալու, ինչպես նաև ընտանիքի անդամի կողմից անշարժ գույքի գրավադրման հանգամանքների։

 Անապահով ընտանիքում երեխայի ծննդյան և ընտանիքի անդամի մահվան դեպքում աջակցությունները կներդաշնակեցվեն գործող մյուս նպաստների միջոցառումների հետ․ վերջիններս կշարունակեն օգտվել երեխայի ծննդյան ընդհանուր միանվագ նպաստներից, իսկ անապահով ընտանիքի անդամի մահվան դեպքում հրատապ օգնությունը կմիավորվի թաղման նպաստին։ 

Կշարունակվեն տրամադրվել անապահովության հիմքով կրթական և առողջապահական արտոնյալ ծառայություններ, սակայն ոչ միայն նպաստառու՝ ծայրահեղ անապահով ընտանիքներին, այլ նաև՝ ստորին և միջին աստիճանի անապահով ընտանիքներին: Ընդ որում, անկախ առաջադիմությունից՝ անվճար կրթության հասանելիություն կունենան ստորին անապահովության աստճան ունեցող ընտանիքներից արհեստագործական մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորողները, իսկ միջին մասնագիտական կամ բուհում սովորողների դեպքում՝ կտրամադրվի ուսման վճարի 30-100% չափով փոխհատուցում՝ կախված առաջադիմությունից: Ստորին աստիճանի անապահովները կունենան նաև պետական տուրքից ազատվելու արտոնություն, իսկ անվճար իրավաբանական օգնության հասանելիություն կստանան միջին անապահովության աստիճան ունեցող ընտանինքները՝ ներառյալ ստորին և ծայրահեղ անապահովության աստիճաններով խմբերը։

Վերոնշյալից բացի, Սոցիալական աջակցության օրենքի և հարակից օրենքների փոփոխությամբ նախատեսվում են ոլորտի մի շարք այլ բարելավումներ։

Մասնավորապես՝

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերապահվում է լիազորություն՝ սահմանելու խնամքի և սննդի կազմակերպման, սոցիալական բնակարանային ֆոնդում, ժամանակավոր օթևանում կացարանով ապահովման նվազագույն չափորոշիչներ, որոնց հիման վրա կիրականացվի ոլորտի ծառայություններ մատուցողների հավաստագրում՝ Կառավարության սահմանված կարգով,

սահմանված չափորոշիչների պահպանման նկատմամբ իրականացվելու է պետական վերահսկողություն՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից,

սահմանվել են «Հրատապ արձագանք պահանջող իրավիճակ» հասկացությունը և դրա հետ կապված սոցիալական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունները,

սահմանվել են իրավակարգավորումներ՝ սոցիալական պաշտպանության տեղեկատվական համակարգի միջոցով սոցիալական աջակցության թիրախային խմբերի անձնական տվյալների փոխանակման և մշակման համար, որոնց հիման վրա պետական մարմինները, ՏԻՄ-երը և աջակցող կազմակերպությունները կարող են գործել առավել արդյունավետ և խուսափել վերածածկերից,

վերանայվել և սահմանվել են այն դեպքերը, երբ սոցիալական աջակցություն տրամադրելու համար պարտադիր չեն անձի կամ օրինական ներկայացուցչի դիմումը և համաձայնությունը։ Միաժամանակ ապահովվել է, որ շուրջօրյա լրիվ խնամք իրականացնող հաստատություններում խնամքի տրամադրումն իրականացվի բացառապես անձի դիմումի առկայության դեպքում՝ անհարկի ինստիտուցիոնալացումը բացառելու համար,

ստեղծվել են իրավական հիմքեր սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալիզացիայի համար։ Մասնավորապես՝ սահմանվել է, որ 2029 թվականի հունվարի 1-ից հետո որպես սոցիալական աշխատող կարող է հանդես գալ միայն սոցիալական աշխատանքի (և հարակից ոլորտների) բարձրագույն կրթություն ունեցող և հավաստագրված անձը։ Ներդրվել է սոցիալական աշխատողների պարբերաբար՝ 3 տարին մեկ հավաստագրման ինստիտուտը։ Ընդ որում, հավաստագրման պահանջը չի տարածվելու քաղաքացիական կամ համայնքային ծառայող հանդիսացող սոցիալական աշխատողների վրա։ Հավաստագիր չունենալը հիմք է լինելու աշխատանքային պայմանագիրը լուծելու համար,

սահմանվել են սոցիալական աշխատողների համար երաշխիքներ (առանձին դեպքերում ոստիկանի ուղեկցությամբ տնայցի իրականացում, աշխատանքի բերումով հաշմանդամության կամ մահվան դեպքում որոշակի վճարի տրամադրում),

սահմանվել են շուրջօրյա խնամք տրամադրող հաստատություններում հասարակական մշտադիտարկման հետ կապված կարգավորումներ, ինչպես նաև ԱՍՀՆ կողմից աջակցության ոլորտի բոլոր սոցիալական ծառայությունների որակի մշտադիտարկման կարգի, պայմանների և մեթոդաբանության հաստատման լիազորություններ։

Սոցիալական աջակցության նոր օրենքով նաև սահմանվում են նոր դերակատարներ, հնարավորինս որոշակիանում է դերակատարների լիազորությունների բաշխումը, նկարագրվում են նոր ծառայություններ, որոնք ևս կծառայեն աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմանը։

Tags: Tribune.am
ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Հովաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիսը, ով պետք է կիրակի օրը կատարեր պատարագը, նույն օրը հրավիրվել է ՔԿ». փաստաբան
Իրավունք

«Հովաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիսը, ով պետք է կիրակի օրը կատարեր պատարագը, նույն օրը հրավիրվել է ՔԿ». փաստաբան

24/10/2025
Հետաքրքիր էր զբոսնել Երևանում, տեսնել այն ամենը, ինչ ուսումնասիրում և տեսնում ես ամեն օր տեղեկատվական ռեսուրսներով. ադրբեջանցիների տպավորությունները
Քաղաքականություն

Այցելություն Երևան, Խոջալու. Ֆարհադ Մամեդովն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո Երևանն անվանել է «Իրիվան» և պատմել կուլիսային պահերի մասին

24/10/2025
Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում 1 մկրտություն և 2 պսակադրություն է իրականացրել. Պսակադրվողներից մեկը ՔՊ-ական Վլադիմիր Վարդևանյանի եղբայրն է եղել
Հասարակություն

Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում 1 մկրտություն և 2 պսակադրություն է իրականացրել. Պսակադրվողներից մեկը ՔՊ-ական Վլադիմիր Վարդևանյանի եղբայրն է եղել

24/10/2025
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը
Քաղաքականություն

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը

24/10/2025
ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի թմրանյութի թեստը դրական է. «Ժողովուրդ»
Իրավունք

«Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին». ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ զոքանչի ձերբակալության մասին

24/10/2025
«Իմ ցանկությունն է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը լրացուցիչ ջանքեր գործադրեն և խաղաղության ուղին դարձնեն անշրջելի». Շառլ Միշել
Քաղաքականություն

«Իմ ցանկությունն է, որ առաջիկա ամիսներին Հայաստանն ու Ադրբեջանը լրացուցիչ ջանքեր գործադրեն և խաղաղության ուղին դարձնեն անշրջելի». Շառլ Միշել

24/10/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
Նիկոլ Փաշինյանը վճռական է տրամադրված Վեհափառին հեռացնելու գործում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը փորձում է սադրել Եկեղեցուն. «Փաստ»

10/06/2025
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են անդամակցել ԲՐԻԿՍ-ին

4
Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

Մեքքայում զոհված հավատացյալների թիվն հասել է 1301-ի

4
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
«Հովաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիսը, ով պետք է կիրակի օրը կատարեր պատարագը, նույն օրը հրավիրվել է ՔԿ». փաստաբան

«Հովաննավանքի հոգևոր հովիվ տեր Սարգիսը, ով պետք է կիրակի օրը կատարեր պատարագը, նույն օրը հրավիրվել է ՔԿ». փաստաբան

24/10/2025
Հետաքրքիր էր զբոսնել Երևանում, տեսնել այն ամենը, ինչ ուսումնասիրում և տեսնում ես ամեն օր տեղեկատվական ռեսուրսներով. ադրբեջանցիների տպավորությունները

Այցելություն Երևան, Խոջալու. Ֆարհադ Մամեդովն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո Երևանն անվանել է «Իրիվան» և պատմել կուլիսային պահերի մասին

24/10/2025
Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում 1 մկրտություն և 2 պսակադրություն է իրականացրել. Պսակադրվողներից մեկը ՔՊ-ական Վլադիմիր Վարդևանյանի եղբայրն է եղել

Ստեփան Ասատրյանը Հովհաննավանքում 1 մկրտություն և 2 պսակադրություն է իրականացրել. Պսակադրվողներից մեկը ՔՊ-ական Վլադիմիր Վարդևանյանի եղբայրն է եղել

24/10/2025
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծը

24/10/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • NewsStand Փոդքասթ
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • Ադրբեջանն Իրականում
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.