Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 15-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 137 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4 և մարմնական վնասվածք պատճառելու՝ 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։