• 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում
01/07/2025
Tribune.am
Advertisement
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ
No Result
View All Result
Tribune.am
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
  • Հաղորդումներ
  • Exclusive
  • Արխիվ
  • Մեր մասին
  • Կապ
Home Լրահոս

Ովքե՞ր են գրելու Ալիևի պահանջած Սահմանադրությունը․ «Հրապարակ»

Tribune.am Հեղինակ ` Tribune.am
03/07/2024
/ Լրահոս, Գլխավոր նորություններ
0
Ովքե՞ր են գրելու Ալիևի պահանջած Սահմանադրությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հարցը տեւական ժամանակ չուներ պատասխան: Դեռեւս 2022 թվականին վարչապետ Փաշինյանի որոշմամբ ձեւավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդում ամիսներ առաջ բուռն քննարկում էր ծավալվել այս հարցի շուրջ. խորհրդի անդամներից ոմանք թեեւ բացեիբաց չէին արտահայտվել, որ չեն ուզում արժանանալ սերունդների նզովքին, բայց ներքին զրույցներ էին ունեցել, որ իրենց համար անպատվաբեր է կատարել Ալիեւի պահանջը՝ Արցախի էջը հիմնովին փակելու, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու լեգիտիմ հիմքեր ստեղծելու վերաբերյալ: 

Եվ զգուշորեն ըմբոստացել էին, թե գործող մարմինը` խորհուրդը, չունի մանդատ՝ նոր սահմանադրություն մշակելու, որ այս խորհուրդը ձեւավորվել է սահմանադրական բարեփոխումների, այլ ոչ թե նորը գրելու համար: Եվ քանի որ նոր սահմանադրությունը քաղաքական փաստաթուղթ է, իսկ անկախ մարմինների ներկայացուցիչները, ինչպիսիք են՝ ՄԻՊ-ը, ԲԴԽ ներկայացուցիչը, չեն կարող մասնակցել դրան, ուստի նոր մարմին պետք է ձեւավորվի։ 

Հիշեցնենք, որ 2022 թվականին Փաշինյանի որոշմամբ ձեւավորված բարեփոխումների խորհրդում ընդգրկվել են ՀՀ արդարադատության նախարարը, ՄԻՊ-ը, ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը, Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը եւ նույն հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը, իշխանության աջակից ՀԿ-ների ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Տիգրան Եգորյանը։

Օրերս կառավարության ղեկավարը Բաքվից հնչող հերթական հայտարարություններին ընդառաջ հանձնարարեց նոր սահմանադրության նախագիծ մշակել ու մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 30-ն այն հաստատել։ Մենք պարզեցինք, որ Ալիեւի պահանջի կատարումը Փաշինյանը թուղթ ու թամասով է ամրագրել` նա փոփոխություն է կատարել 2022-ի վերոնշյալ որոշման մեջ՝ ամրագրելով, որ մինչեւ 2026 թվականը պետք է ներկայացվի նախագիծը, ավելին՝ գործող խորհրդին էլ լիազորել է գրել նոր սահմանադրություն: Նախկին որոշման մեջ «սահմանադրական փոփոխություններ» բառերը փոխել են «նոր սահմանադրություն» բառակապակցությամբ։ Այս փոփոխությունը կատարվել է մայիսի 25-ին, տեղեկացանք, սակայն, որ հանձնաժողովականներն ու խորհրդի անդամները միայն օրերս են տեղեկացել դրա մասին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշել է՝  հենց գործող հանձնաժողովի ու խորհրդի ուսերին դնել նորանկախ Հայաստանի ամենաամոթալի գործընթացներից մեկը՝ նոր սահմանադրություն գրելը, որտեղ հղում չի արվելու Անկախության հռչակագրին, որտեղ հակապետական դրույթներ են ամրագրվելու եւ Ալիեւի ցանկություններն են իրագործվելու: Քչերը կհամաձայնեին ստանձնել այդ առաքելությունը, իսկ նոր մարդիկ փնտրելու ժամանակ չկա, ուստի արդեն գործող խորհրդին պարտավորեցնում են դա կյանքի կոչել: 

Ենթադրվում է, որ առաջիկայում խորհրդի անդամներից ոմանք հրապարակային կհայտարարեն, որ լքում են այդ խորհուրդը, ոմանք չեն համարձակվի մերժել «մեծարգո»-ի կամքը, գուցե ուղղակի կբոյկոտեն աշխատանքները, այդուհանդերձ, կգտնվեն մարդիկ, որոնք կյանքի կկոչեն Փաշինյան-Ալիեւ տանդեմի պայմանավորվածությունները՝ արդարանալով, թե Փաշինյանն իշխանություն գալուն պես է հայտարարել, որ փոխելու է Սահմանադրությունը։

Հիշենք, որ իշխանության գալուն պես եւ դրանից առաջ Փաշինյանն իսկապես նման մտադրությունների մասին բարձրաձայնում էր եւ մի քանի անգամ բարեփոխումների խորհուրդ է ձեւավորել, բայց 2018-ին նա խոստանում էր հրաժարվել Սերժ Սարգսյանի «կոստյումից»՝ կառավարման համակարգից, հետո հետ կանգնեց այդ մտքից: 2018-ի օգոստոսի 17-ին՝ իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնեց ոչ թե իր կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը վերացնելու նպատակով, այլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման։ Նա պնդում էր, որ մայր օրենքում պետք է փոփոխություններ կատարել, որով հնարավոր կլինի արտահերթ ընտրություններ անել ոչ միայն վարչապետի հրաժարականի ու 2 անգամ վարչապետ չընտրելու, այլ նաեւ ԱԺ-ի ինքնալուծարման ճանապարհով։

Նա թերեւս մտահոգություն ուներ, որ իր հրաժարականից հետո ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ն կարող է նոր վարչապետ ընտրել եւ իշխանազրկել իրեն, սակայն դա տեղի չունեցավ, ԱԺ-ն շրջափակելու ճանապարհով գնացին նոր ընտրությունների, ուստի սահմանադրական փոփոխությունների օրակարգն առկախվեց մինչեւ 2019 թվականի մայիսի 18-ը, երբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց կալանքից։ Քոչարյանի ազատ արձակումից 2 օր անց Փաշինյանը կոչ արեց շրջափակել Հայաստանի դատարանների մուտքերն ու ելքերը եւ խոսեց դատական իշխանությունը բարեփոխելու, վեթինգ անելու անհրաժեշտության մասին՝ չբացառելով, որ հարկ եղած դեպքում հարցը կարող են լուծել սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։

2019-ի վերջին իշխանությունը սահմանադրական փոփոխությունների գործընթաց նախաձեռնեց, սակայն նախքան մասնագիտական հանձնաժողովի ձեւավորումն ու աշխատանքների մեկնարկը հայտարարեց, որ այդ փոփոխությունների շրջանակներում կառավարման համակարգի գլոբալ փոփոխություններ չեն նախատեսվում: Անձամբ Փաշինյանը հայտարարեց, որ կողմ է կառավարման խորհրդարանական համակարգի պահպանմանը` Սերժի «կոստյումը» շատ է հավանել։

ՔՊ-ական իշխանության փորացավն այլ էր․ փորձում էին ՍԴ այդ ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանին ու մի քանի անդամի հեռացնել բարձր դատարանից։ Այս ուղղությամբ իշխանությունների մի քանի նախաձեռնություն տապալվեց, եւ 2020-ի ապրիլի 5-ին Հայաստանում նշանակվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվե՝ ՍԴ անցանկալի դատավորներին պաշտոնանկ անելու նպատակով։ Սակայն հանրաքվեն չկայացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով, փոխարենը 2020-ի հունիսին իշխող խմբակը` օրենքի խախտմամբ ու զոռբայությամբ, ԱԺ-ում փոխեց Սահմանադրությունը եւ Հրայր Թովմասյանին ու ՍԴ դատավորների մի մասին պաշտոնանկ արեց։

Սահմանադրական փոփոխությունների թեման օրակարգ վերադարձավ պատերազմից հետո՝  2021-ի փետրվարին, երբ Փաշինյանը պարտության պատճառների շարքին դասեց նաեւ կառավարման մոդելը եւ հայտարարեց կիսանախագահական համակարգին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Սա այն շրջանն է, երբ նրա իշխանությունը երերում էր, եւ հարկավոր էին կտրուկ փոփոխություններ կամ մեծ խոստումներ, որ հանրությանը հանդարտեցնի եւ պահի իշխանությունը: 2021-ի ամռան արտահերթ խորհրդարանական ընտրություններում վերընտրվելուց հետո նա մտափոխվեց եւ հետողորմյա արեց՝  կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։

2022-ի հունվարին ձեւավորվեց սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որը պետք է բարեփոխեր կառավարման խորհրդարանական համակարգը, սակայն երկու տարի է՝ այս մարմինը պարապուրդի է մատնված, հիմա այն «ծյունինգ» է արվում՝ Բաքվից հնչող պահանջներին ընդառաջ: Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, նորից մանիպուլացնում է, թե ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը երկիրն ավելի կենսունակ կդարձնի ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների մեջ։ Մի բան ակնհայտ է, որ պաշտոնավարման 6 տարիների ընթացքում Փաշինյանը ՍԴ փոփոխությունների հարցը խաղարկել է ներքաղաքական գործընթացներին զուգահեռ` մայր օրենքի փոփոխությունները դիտարկելով որպես որեւէ խնդրի լուծման փրկօղակ եւ իշխանությունը պահելու միջոց»։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

ShareShareTweetSendShareShare

Նմանատիպ հոդվածներ

«Մի՛ փորձիր բաժանել, չես տիրելու»․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Հասարակություն

«Մի՛ փորձիր բաժանել, չես տիրելու»․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

01/07/2025
«ՀԷՑ-ի խլման գործընթացը բացասական  ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա». Աննա Գրիգորյան
Քաղաքականություն

«ՀԷՑ-ի խլման գործընթացը բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա». Աննա Գրիգորյան

01/07/2025
«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս». Փաշինյան
Քաղաքականություն

«Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը, բայց Կաթողիկոս չէ և պետք է հեռանա Վեհարանից. եթե չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ». Փաշինյան

01/07/2025
Ուժեղ քամու հետևանքով փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը՝ Երևանում
Հասարակություն

Ուժեղ քամու հետևանքով փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը՝ Երևանում

01/07/2025
«Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահները չեն թողել որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի․ փաստաբան
Իրավունք

«Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց, խնդիրը լուծվեց». փաստաբան

01/07/2025
Իշխանությունների կողմից Արցախի Աժ պատգամավոր Դավիթ Գալստյանի կալանավորման քաղաքական մոտիվացված քայլը դիտվում է փորձ՝ լռեցնելու Արցախի օրինական ներկայացուցիչներին. հայտարարություն
Իրավունք

«Ես տեսել եմ պատերազմ, ապրել եմ շրջափակման մեջ. դուք կարծում եք՝ բանտով ինձ կլռեցնե՞ք». Դավիթ Գալստյան

01/07/2025
  • Թոփ
  • Կարևոր
  • Կարևոր
15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

15-ամյա տղան ցնցեց Ծիծեռնակաբերդում, մաստեր կլաս ցույց տվեց, մարդիկ լսում ու արտասվում էին

24/04/2025
Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

Դասի ժամին սաղ յասամանը կերել ա ընկեր Դավթյանը, ասել ա՝ ես գիժ չեմ. աշակերտ. տեսանյութ

13/05/2025
Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

Ես ոչ մեկի խամաճիկը չեմ եղել, մեր հետևում որևէ մեկը չկա. Աշոտ Մելքոնյան. տեսանյութ

27/03/2025
11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

11 մեդալ են նվաճել ֆիզմաթ դպրոցի սաները միջազգային օլիմպիադայում. տեսանյութ

21/01/2025
Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

Ասկերանի քաղաքապետի համար խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը․ գրավի միջնորդությունը մերժվել է

0
«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

«Պրակտիկանտ». Էպիզոդ 1

0
30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

30 Րոպե — 1-ին սեզոն, հաղորդում՝ 1 — Տիգրան Շահվերդյան

0
Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

Գիտական Լուրեր — Հաղորդում՝ 1

0
«Մի՛ փորձիր բաժանել, չես տիրելու»․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Մի՛ փորձիր բաժանել, չես տիրելու»․ Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

01/07/2025
«ՀԷՑ-ի խլման գործընթացը բացասական  ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա». Աննա Գրիգորյան

«ՀԷՑ-ի խլման գործընթացը բացասական ազդեցություն է ունենալու ներդրումային ընդհանուր մթնոլորտի վրա». Աննա Գրիգորյան

01/07/2025
«Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ–ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս». Փաշինյան

«Կտրիճ Ներսիսյանն էլ է իմ եղբայրը, բայց Կաթողիկոս չէ և պետք է հեռանա Վեհարանից. եթե չհեռացավ, իրար հետ եղբայրաբար կհեռացնենք, հարգելի ամուսնացյալ քահանաներ». Փաշինյան

01/07/2025
Ուժեղ քամու հետևանքով փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը՝ Երևանում

Ուժեղ քամու հետևանքով փրկարար ծառայությունում գրանցվել և սպասարկվել է 14 դեպք, որից 9-ը՝ Երևանում

01/07/2025
Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։

Հետևեք մեզ

Հաղորդումներ

  • 30 րոպե
  • ARTCAST
  • Ռազմական ժամ
  • Գիտական լուրեր
  • Ինսայթ
  • NewsStand Փոդքասթ
  • ՏԲ Նյուզ
  • Ադրբեջանն Իրականում

Լրահոս

  • Կրթություն
  • Միջազգային լուրեր
  • Տարածաշրջան
  • Տեխնոլոգիաներ
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Առողջապահություն
  • Արցախ
  • Իրավունք
  • Հասարակություն
  • Բանակ
  • Ժամանց
  • Մշակույթ

Այլ

  • Գլխավոր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Գլխավոր
  • Լրահոս
    • Տեխնոլոգիաներ
    • Կրթություն
    • Միջազգային լուրեր
    • Տնտեսություն
    • Տարածաշրջան
    • Քաղաքականություն
    • Առողջապահություն
    • Արցախ
    • Բանակ
    • Իրավունք
    • Հասարակություն
    • Ժամանց
    • Մշակույթ
  • Հաղորդումներ
    • 30 րոպե
    • ARTCAST
    • Գիտական լուրեր
    • Ռազմական ժամ
    • NewsStand Փոդքասթ
    • Ադրբեջանն Իրականում
    • Ինսայթ
    • ՏԲ Նյուզ
    • Կարճ միացում
  • Exclusive
  • Արխիվ
    • ֆորում
    • Երազում եմ դառնալ
    • Ռազմարդյունաբերություն
    • Գիտություն
    • Պրակտիկանտ
    • Տեսադարան
      • Ֆոտոարխիվ
      • Տեսանյութեր
  • Մեր մասին
  • Կապ

Tribune 2024 Կայքը ♡ Risqué Team.