Հուլիսի 9-11 Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, ի նշան բողոքի Վաշինգտոնի կենտրոնական փողոցներում հայտնվել են պաստառներ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի նկարներով, «որոնվում է» գրությամբ։
Նշենք, որ ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընդառաջ մեկնարկել էր իրազեկման արշավ՝ ներկայացնելով պատերազմական հանցագործությունները, որոնց համար պատասխանատու է Թուրքիայի նախագահը։