Չեխիայի արևելքում գտնվող Լիբաու քաղաքի ռազմական զորավարժարանում, որը երկրի բանկան օգտագործում է 1949-ից ի վեր, զինամթերքի պայթյունի հետևանքով 9 զինվոր է վիրավորվել: Այս մասին հայտնում է lidovky.cz ինտերնետային պորտալը՝ հղում անելով Օլոմոուց քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչ Ադամ Ֆրիտշերին։
«Վիրավորներից չորսին մեզ մոտ կբերեն, ևս չորսին կուղարկեն զինվորական հոսպիտալ, մեկը տեղում բուժօգնություն է ստացել»,- մեջբերում է պորտալը նրա խոսքերը։
Լիբաուի զորավարժարանում զինամթերքի պայթյունի մասին չեխական բանակը հայտնել է X-ում: