Անցած գիշեր ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը Ղրիմի և Սև ծովի օդային տարածքներում որսացել և ոչնչացրել են 70 անօդաչու թռչող սարք: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում տալով ՌԴ պաշտպանության նախարարությունը թելեգրամյան ալիքին:
Եվս 43 անօդաչու թռչող սարք ոչնչացվել է Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում, մեկը՝ Վոլգոգրադի մարզում:
Կրասնոդարում անօդաչու թռչող սարքի բեկորների վայր ընկնելու հետևանքով մահացել է վնասված կաթսայատան աշխատակիցներից մեկը։