Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրառում է արել անդրադառնալով Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը։
«Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի միջև երեկվա հանդիպումը հայ-թուրքական սահմանին կարևոր էր։ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների վերաբացումը էական տարրեր են առավել կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար», – գրել է Կլաարը։