«Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ կարողանանք անկախ ապրել»,-24news.am-ի եթերում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«ԱՄՆ-ն ձեռք է մեկնել մեզ, մենք պետք է իրենց հետ բարեկամություն անենք։ Բոլոր ուղղություններով պետք է աշխատենք, ամեն ինչ պետք է անենք, որ ռազմական համագործակցություն իրականացվի, ով ուզում է նեղանա, ով ուզում է՝ լայնանա։ ԱՄՆ-ի համար «միջանցքը» հետաքրքիր է, նրանք ուզում են ՀՀ-ով մտնեն Եվրոպա, հետաքրքրված են միջինասիական երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ ՀՀ-ով ուզում են դուրս գալ Սև ծով։ ԱՄՆ-ն այնպես է անում, որ այդ ճանապարհից ՌԴ-ի ոտքը կտրվի»,- ասել է պատգամավորը։