Վաշինգտոնը շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Վաշինգտոնը շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև փոխգործակցությանն, ինչպես նաև փորձում է լուծել այդ վեճը», – ասել է Միլլերը։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է անհապաղ խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը՝ վերահաստատելով այդ ուղղությամբ ԱՄՆ աջակցությունը։