Վրաստանը ողջունում է պետական սահմանի դելիմիտացիայի գործընթաց սկսելու Երևանի և Բաքվի պատմական որոշումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Հույս ունենք, որ հանրապետությունների միջև խաղաղության գործընթացը կպահպանի դրական դինամիկան»,- ասել է նա: