Այս պահին փրկարարները փորձում են Եղվարդի մոտ կործանված «ՅԱԿ-52» ինքնաթիռից դուրս բերել երկու զոհերի դիերը:
Tribune.am-ի լրագրողը դեպքի վայրից հայտնում է, որ այնտեղ են շտապօգնության մեկ, և փրկարար ծառայության երկու մեքենա:
Դեպքի վայրը սահմանազատված է և լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ: Փրկարարներն այս պահին տեխնիկայի օգնությամբ փորձում են կտրել երկաթը, որ դուրս բերեն դիերը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր։