ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկա է գտնվել Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությանը:
Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով շրջանավարտներին՝ նախարարը հույս է հայտնել, որ շրջանավարտներն իրենց ստացած մասնագիտական գիտելիքները կծառայեցնեն ի շահ Հայաստանի Հանրապետության: Նա նաև ընդգծել է, որ ֆինանսների նախարարությունը խրախուսում է լավագույն շրջանավարտների՝ աշխատանքային կարիերան նախարարությունում կերտելու հեռանկարը, և այս առումով կարևորել է երիտասարդ մասնագետների ներգրավումը պետական համակարգում:
Վահե Հովհաննիսյանը հանձնել է դիպլոմներ համալսարանը գերազանցությամբ ավարտած ուսանողներին: