Այսօր՝ հունիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտա և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սերյոժա Հովակիմյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 43-ամյա Վիգեն Հովսեփյանի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «ՎԱԶ 2121»-ի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Արթուր Հ.-ն, 8-ամյա Կարեն Հ.-ն, և 15-ամյա Արեգ Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2121»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել և «Արմեդ» հոգեբուժական և նարկոլոգիակա ռեգիստրում է եղել հաշվառված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ՎԱԶ 2121»-ի վարորդը, ով բախվել է «Ford»-ին:
Ժամը 08:30-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին և հայտնել են, որ վիրավորներից Ս. Հովակիմյանը, գիտակցության չգալով, մահացել է: