Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի հետևանքով, նախնական տվյալներով, հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Տուժածներից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ևս երեքինը՝ ծանր։ Բոլոր տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։
Դեպքի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է։
Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։

















